Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 693
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



15 հունվարի 2025 թ.

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂԻ ՊՏՂՆԻ-2 ԱՅԳԵՏԱՐԱԾՔԻ 10-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 22.1-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը (կառուցված 1990թ.) կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Դավիթ Սիմոնյանի լիազորած անձ Անի Ինջիղուլյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 14-ի N Ք-139).
1. Արա, Լուսինե և Դավիթ Լյուդվիգի Սիմոնյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի դեկտեմբերի 07-ի N 07122024-07-0006 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի Պտղնի-2 այգետարածքի 10-րդ թաղամասի թիվ 16 հասցեում գտնվող 524.7 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 131.5 քառակուսի մետր արտաքին,  112.64 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 20238CAEXJ) :
2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner