Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման, հաշվի առնելով 2024 թվականի հունիսի 20-ին կայացած հանրային քննարկման արդյունքները, հիմք ընդունելով «ԱՐՔԱՐԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 7-ի N Տ-895), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1.Տալ նախնական համաձայնություն «ԱՐՔԱՐԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուսի բազալտի հանքավայրի «ԱՐՔԱՐԱՐՏ» տեղամասում իրականացնելու օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |