Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 23-ի N 2/փ-229 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի հուլիսի 25-ի N 01/03.1/07074-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 25-ի N Պ-2126) և «ԱՎԱՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 28-ի N Տ-876), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «ԱՎԱՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող (հիմք՝ 2023 թվականի հոկտեմբերի 13-ի N 13102023-07-0071 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի 2/2 հասցեում գտնվող 07-011-0345-0011 կադաստրային ծածկագրով 0,7 հեկտար մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի մասով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ գյուղի գոտևորման հատակագծում և տեքստային մասում կատարել փոփոխություն՝ սահմանված Էներգետիկայի օբյեկտների գոտին փոփոխել միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ 6 վերգետնյա հարկ առավելագույն հարկայնությամբ։ Համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ գյուղի հատակագծերում կատարել համապատասխան փոփոխություններ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |