Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝  
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում (այսուհետ՝ համայնքտեղական վճարների տեսակներըդրանց դրույքաչափերը և արտոնությունները  2025 թվականի համար`
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազարդրամ.
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջողբոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվումդրանց վերակառուցումըվերականգնումըուժեղացումըարդիականացումըընդլայնումն ու բարեկարգումըկառուցման ավարտն ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազարդրամ3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ շինարարության թույլտվության համար սահմանված դրույքաչափի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան 14 000 (տասնչորս հազարդրամը.
4) hամայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելուհետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթինախապատրաստման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 65 000 (վաթսունհինգ հազարդրամ.
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազարդրամ.
6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներինմասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1 000 (հազարդրամ.
7) ջրմուղ-կոյուղու համարորոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներումջրամատակարարման և ջրահեռացման համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ Գեղաշեն գյուղում բնակելի տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար՝ 500 (հինգ հարյուրդրամիսկ արտադրական տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար 3 000 (երեք հազարդրամԿամարիս գյուղում՝ բնակելի և արտադրական տնտեսությունների համար յուրաքանչյուր ծորակի համար՝ 1 500 (հազար հինգ հարյուրդրամ՝ մայիսից սեպտեմբեր ամիսների համար.
8) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մեկ քառակուսի մետրի համար փոխհատուցման վճար՝ ամսական 10 (տասըդրամ.    9) համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1 000 (հազարդրամ.
10) համայնքում աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար գանձվող տեղական վճարների տեսակներըդրանց դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելված 1-ի.
11) շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման համար տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի.
12) համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 3-ի.
13) Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնություններըհամաձայն հավելված 4-ի.
14)  Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 5-ի.
15) Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ.
16) Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 6-ի.
17) Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 7-ի.
18) Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 8-ի։
19) Համայնքի բնակավայրերն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1 000 (հազարդրամ.
20
) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10 000 (տասը հազար) դրամ.
21) համայնքի տարածքում պետական իշխանության մարմիների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 3 000 (երեք հազար) դրամ.
22) Աբովյան համայնքի «
Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց», «Երեխաների աջակցության կենտրոն» և «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճների և նախասրահների համար սահմանված վճարի 100 տոկոսի չափով արտոնություն սահմանել այն ֆիզիկական  կամ իրավաբանական անձանց համար, ովքեր դահլիճի օգտագործման համար շահույթ չեն հետապնդում կամ օգտագործում են բարեգործական նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(43.88 Կբ)
(38.89 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

ՏԵՍՆԵԼ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (e-draft.am)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner