|
ՆԱԽԱԳԻԾ
|
30 հունիսի 2025 թ. |
«ԱՐՍԵՆ ԱՐՄԱՂԱՆՅԱՆ ԱՇՈՏԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ (ՍՊԻՐՏԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 20 ԾԱՎԱԼԱՅԻՆ ՏՈԿՈՍ) ԱՐՏԱԴՐԱՆՔ ԳՈՎԱԶԴՈՂ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով «Արսեն Արմաղանյան Աշոտի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 30-ի N Ք-4349). 1. Թույլատրել «Արսեն Արմաղանյան Աշոտի» անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի թիվ 9 հասցեում տեղադրել ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդ (Թույլտվություն N կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզը՝ համաձայն հավելվածի: 3. «Արսեն Արմաղանյան Աշոտի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231345 հաշվեհամարին վճարել 25 500 (քսանհինգ հազար հինգ հարյուր) դրամ տեղական տուրք` ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արսեն Արմաղանյան Աշոտի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|