|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հունիսի 2025 թվականի N 2457 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման, հաշվի առնելով համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 20-ի N Ք-4143). 1. Փոփոխել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հունիսի 13-ի N 13062025-07-0056 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 119/1 հասցեում գտնվող 19.6 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|