|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունվարի 2025 թվականի N 17 |
«ԱՐՍԵՆ ԳԱՆՋԱԼՅԱՆ ՍԱՐԳՍԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 201-Ն որոշումների, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հիմք ընդունելով «Արսեն Գանջալյան Սարգսի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 08-ի N Ք-33). 1.«Արսեն Գանջալյան Սարգսի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Գառնու փողոցի 10-րդ շենքի թիվ 10/1 հասցեում գտնվող 72.72 քառակուսի մետր մակերեսով խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 04 կցվում է): 2.«Արսեն Գանջալյան Սարգսի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 27 000 (քսանյոթ հազար) դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արսեն Գանջալյան Սարգսի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|