Այսօր: Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 344
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝  
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները  2024թվականի համար`
1) 
համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար)դրամ.
2) 
ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող,բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.       
3) 
ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար)դրամ.      
4) 
hամայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու,հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի)նախապատրաստման համար`համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ.
5) 
համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար)դրամ.      
6) 
համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին)մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1 000 (հազար)դրամ.   
7) 
ջրմուղ-կոյուղու համար,որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում,ջրամատակարարման և ջրահեռացման համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ Գեղաշեն գյուղում բնակելի տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար՝ 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ արտադրական տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար 3 000 (երեք հազար)դրամ,Կամարիս գյուղում՝ բնակելի և արտադրական տնտեսությունների համար յուրաքանչյուր ծորակի համար՝ 1 500 (հազար հինգ հարյուր)դրամ՝ մայիսից սեպտեմբեր ամիսների համար.
8) 
համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝
համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մեկ քառակուսի մետրի համար փոխհատուցման վճար՝ ամսական 10 (տասը)դրամ.        
9) 
համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1 000 (հազար)դրամ.    
10) 
համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները ՝ համաձայն հավելված 1-ի.        
11) 
համայնքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման համար Աբովյան համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի.    
12) 
Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 3-ի.    
13) 
Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց»համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները`համաձայն հավելված 4-ի.       
14)
  Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 5-ի.       
15) 
Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ։
16)
Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն»համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 6-ի.       
17) 
«ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակութային կենտրոն» հիմնարկի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 7-ի.      
18)
Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 8-ի։       
19)
 Համայնքի բնակավայրերն սպասարկողան ասնաբույժի ծառայությունների դիմաց՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1 000 (հազար)դրամ:
2. 
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(41.11 Կբ)
(15.06 Կբ)
(52.24 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

ՏԵՍՆԵԼ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (e-draft.am)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner