Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2456
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2025 թվականի N 2456

«Ջ-ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրության, հաշվի առնելով «Ջ-ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 12-ի N Տ-1510).
1. «Ջ-ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հունիսի 10-ի N 10062025-07-0115 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Արման Ավետիսյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հունիսի 10-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին բաժանվող հատվածին (185.6 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 7-րդ փողոց, 9, 2-րդ բաժանվող հատվածին (100.8 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 7-րդ փողոց, 9/2, 3-րդ բաժանվող հատվածին (104.2 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 7-րդ փողոց, 9/3, 4-րդ բաժանվող հատվածին (103.5 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 7-րդ փողոց, 9/4, 5-րդ բաժանվող հատվածին (233.2 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 7-րդ փողոց, 9/5, իսկ 247.8 քառակուսի մետր մակերեսով հողամասը համարել առանձնացվող հատվածների ընդհանուր բաժնային սեփականություն։
2. «Ջ-ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 50 000 (հիսուն հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջ-ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(254.64 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 24

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner