Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով լուծարման հանձնաժողովի կողմից 2024 թվականի դեկտեմբերի  09-ին  կազմված լուծարման միջանկյալ հաշվեկշիռը,  Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Հաստատել «Առինջ համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:  |