|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հունվարի 2025 թվականի N 134 |
«ՍԵՎԱԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԺԱՄԸ 24։00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն որոշման և Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հիմք ընդունելով «Սևակ Ծառուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 20-ի N Տ-60). 1. «Սևակ Ծառուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Առինջ գյուղի 14-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 7 հասցեում (500 և ավելի քառակուսի մետր) ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն (Թույլտվություն N 09 կցվում է): 2. «Սևակ Ծառուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105204433 հաշվեհամարին վճարել 75 000 (յոթանասունհինգ հազար) դրամ՝ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սևակ Ծառուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|