Այսօր: Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2020թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 71-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2019 թվականի N 71-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10/1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 17.7 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԼՈՒՍԻՆԵ ԷԴԻԼՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերի, 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման  1-ին կետի 2-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 106-Ն և N 107-Ն որոշումների, հաշվի առնելով Լուսինե Էդիլյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 19-ի N Ք-1313), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 
    1. Լուսինե Արծրունի Էդիլյանին սեփականության իավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի հունիսի 12-ի N 12062018-07-0086 վկայական) Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2019 թվականի հունիսի 12-ի N 12062019-07-0061 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-002-0076-0064) Ինտերնացիոնալ փողոցի թիվ 10/1/1 հասցեում գտնվող 17.7 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ընդլայնման նպատակով, հողի կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով օտարել Լուսինե Էդիլյանին։
    2. Լուսինե Էդիլյանը պարտավոր է` 
    1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 52 040 (հիսուներկու հազար քառասուն) դրամ՝ հողամասի գինը.
    2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար. 
    3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լուսինե Էդիլյանի կողմից։

    4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Էդիլյանին որոշման
ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.15 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1

(0222) 2-03-65, (060) 447-000

abovyan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner