|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հունվարի 2025 թվականի N 109 |
ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ և 62-րդ կետերի, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հաշվի առնելով Էդգար Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 10-ի N Ք-90). 1. Էդգար Գևորգյանին և Անի Սողոմոնյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 20122024-07-0166 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող հողամասը վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 12-րդ փողոց, 22։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|