Հանրային քննարկում
Խորհրդակցություններ
Խնդիրներ
Համայնքի ղեկավար
Որոշումներ
Որոշումների նախագծեր
Համայնքի ղեկավարի ուղերձներ
Ավագանու անդամներ
Ավագանու նիստեր
Որոշման նախագծեր
Կանոնակարգ
Հաշվետվություններ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի օգոստոսի 05-ի N 01/03.1/05455-2024 գրությունը (մուտք՝ 2024 թվականի օգոստոսի 05-ի N Պ-1738) և հաշվի առնելով «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 03-ի N Տ-1730).1. Թույլատրել փոփոխելու «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի մարտի 28-ի N 28032024-07-0054 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան 15/10 հասցեում գտնվող 3955,9 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս:2. «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ բնակելի համալիրի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):3. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 4. «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 445 590 (չորս հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր իննսուն ) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար:5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Facebook
Location on Yandex Maps
YouTube