Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 721
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10/1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 17.7 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԼՈՒՍԻՆԵ ԷԴԻԼՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման  2-րդ, 6-րդ և 7-րդ կետերի, հաշվի առնելով Լուսինե Էդիլյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 19-ի N Ք-1313), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 
  1. Լուսինե Արծրունի Էդիլյանին սեփականության իավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի հունիսի 12-ի N 12062018-07-0086 վկայական) Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2019 թվականի հունիսի 12-ի N 12062018-07-0061 վկայական) Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի թիվ 10/1/1 հասցեում գտնվող 17.7 քառակուսի մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ընդլայնման նպատակով հողի կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով օտարել Լուսինե Էդիլյանին։
  2. Լուսինե Էդիլյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 52 040 (հիսուներկու հազար քառասուն) դրամ՝ ընդլայնվող հողամասի գինը: 
    3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լուսինե Էդիլյանի կյողմից։

    4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Էդիլյանին որոշման
ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.15 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner