|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հուլիսի 2025 թվականի N 2626 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 09-Ի N 1712 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ N 184 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԿՈՏԱՅՔՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 24-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով Արմինե Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 26-ի N Ք-4275). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 09-ի «Արմինե Մկրտչյանին բնակելի տան և պարսպի շինարարության թույլտվություն տալու մասին» N 1712 որոշմամբ հաստատված N 184 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Արմինե Մկրտչյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Արմինե Մկրտչյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմինե Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|