Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածով սահմանված կարգի 39-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունիսի 05-ի N ԱՏ-05062025-07-0598 տեղեկանքը և հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 06-ի N Ք-3779), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես քաղաքացու անվամբ հաշվառված, սակայն հողամասի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր գոյություն չունեցող 07-023-0062- ծածկագրում 5206.8 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել Աբովյան համայնքի սեփականություն։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |