|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հունվարի 2025 թվականի N 141 |
ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 35-րդ, 54-րդ հոդվածի 1-ին մասի, 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 219.1-ին, 244.9-րդ, 275-283-րդ, 286-288-րդ, 298-րդ, 302-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 53-րդ հոդվածի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրոությունը, 2024 թվականի նոյեմբերի 19-ի քաղաքաշինության ոլորտում վարչական իրավախախտում թույլ տալու փաստի մասին N 49 արձանագրությունը և վարչական հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 23-ի արձանագրությունը. 1. Հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար Տիգրան Ֆարմանյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք` 100 000 (հարյուր հազար) դրամի չափով, իսկ գյուղական բնակավայրում սեփականության իրավունք ունեցող անձի կողմից առանց թույլտվության շինարարության թուլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք՝ 100 000 (հարյուր հազար) դրամի չափով: 2. Տիգրան Ֆարմանյանը պարտավոր է սույն որոշումն իրեն հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Աբովյանի համայնքապետարանի 900105201272 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողով: 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել կամ վարչական կարգով Աբովյան համայնքի ղեկավարին՝ այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։ 4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Ֆարմանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|