ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2311-Ն և 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշումների պահանջներով և հիմք ընդունելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գրությունը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ի, N Տ-2068) Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Պտղնի գյուղի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 23-ի N 214-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2311-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող թվով 11 տարածքների սեփականության նկարագրության արձանագրությունները և օտարման պայմանագրերի նախագծերն ընդունել ի գիտություն։ 2. Աբովյան համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գործընթացը և պայմանագրերի կնքումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
|
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.66 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|