|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունվարի 2025 թվականի N 22 |
ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հիմք ընդունելով Լուսինե Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 7-ի N Ք-22), հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 8-ի N 1 արձանագրությունը. 1. Թույլատրել Լուսինե Հարությունյանին գրավադրել իր երեխայի՝ Դավիթ Մնացականի Հարությունյանի (ծնված՝ 2019 թվականի փետրվարի 6-ին) անվամբ ձեռք բերվող Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի 8-րդ շենքի թիվ 49 հասցեում գտնվող բնակարանի՝ անչափահասին պատկանող բաժնեմասը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|