Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հաշվի առնելով «ԳԼՈԲԱԼ ՍՈՒՐՎԵՅ» դատական փորձաքննությունների ասոցիացիա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Պ 0825-123/4 գնահատման հաշվետվությունը Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ 2025 թվականի ընթացքում Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ թիվ 1/3 հասցեում գտնվող գույքը /հիմք՝ 2023 թվականի հոկտեմբերի 20-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 20102023-07-0059/ ժամանցի և հանգստի կենտրոն կազմակերպելու, գույքը բարելավելու նպատակով, 30 տարի ժամկետով, տարեկան 3.720.000 /երեք միլիոն յոթ հարյուր քսան հազար/ դրամ մեկնարկային գնով, մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելուն: 2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշման 1-ին կետով նշված պահանջները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |