1.ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-328-Ն օրենքի համաձայն՝ Աբովյան քաղաքի և հարակից 10 գյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է Աբովյան համայնքը: Աբովյան համայնքի կազմում ընդգրկված են Աբովյան քաղաքը և Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կամարիս, Մայակովսկի, Կաթնաղբյուր, Պտղնի, Վերին Պտղնի բնակավայրերը: Համայնքի կենտրոնը Աբովյան քաղաքն է, որը գտնվում է Երևան-Սևան երկաթուղու հատման վայրում: Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը, այս պատճառով Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «Հյուսիսային դարպաս», Երևան քաղաքի արբանյակ:Աբովյանի տարածքը բնակավայր է եղել հնագույն ժամանակներից, այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա. VIII դարի Արամի և Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրություններ: Քաղաքի եզրում է գտնվում Էլար-Դարանի ամրոցը: Բնակատեղին նախաուրարտական շրջանում կոչվել է Դարանի, այնուհետև երկար ժամանակ հայտնի է եղել Էլար անվամբ: Ի պատիվ հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի՝ բնակավայրը 1961թ. վերանվանվել է Աբովյան, իսկ 1963 թվականից համարվել քաղաք: Աբովյանը տեսարժան վայրերով, հուշարձաններով, կանաչապատ այգիներով, զբոսատեղիներով աչքի ընկնող քաղաք է, այստեղ են գտնվում 19-րդ դարում կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին և 2013թ. օծված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որի կառուցմամբ զգալիորեն աճեց քաղաքի նկատմամբ հետաքրքությունն ու այցելությունները ինչպես հանրապետության տարբեր մարզերի բնակիչների, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից:Հնագիտական, պատմամշակութային և հոգևոր արժեք ներկայացնող կառույցներ կան նաև համայնքի գյուղական բնակավայրերում. Ք. ա. 2-րդ-1-ին հազարամյակներին վերագրվող բնակատեղիների, ամրոցների ու դամբարանների մնացորդներ կան Բալահովիտ բնակավայրում, ինչպես նաև մատուռներ և 19-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Դեռևս 5-րդ դարից հայ մատենագրության մեջ հիշատակվում է Արամուս գյուղը որպես բնակատեղի, որի անվան ծագումը կապվում է Արա Գեղեցիկի անվան հետ, այստեղ գտնվում է Սուրբ Հակոբ եկեղեցին, 13-14-րդ դարերից հիշատակվում են բազմաթիվ խաչքարեր, այդ թվում գյուղի հարավային բլրի վրա գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը, որտեղ ամեն տարի ուխտագնացություն է կատարվում: Առինջ գյուղի տարածքից հատնաբերված վաղբրոնզեդարյան հնագիտական գտածոները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, գյուղում հայտնաբերված բերդապարսպի մնացորդների մոտակայքում 2000թ. կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Վաղ միջնադարից հիշատակվող մշակութային և հոգևոր արժեք ունի Ձագավանքը, որը Գետարգել բնակավայրում է և հայտնի է Գետարգելի Սուրբ Նշան անվամբ, ամեն տարի Զատկին հաջորդող կիրակին վանքի ուխտի օրն է: Պատմամշակութային արժեք են Կամարիս գյուղում միջնադարից պահպանված մատուռները և Սուրբ Հակոբ եկեղեցին 17-րդ դարից: Համայնքի պատմամշակությաին հնագույն կառույցներից է Պտղնի գյուղում գտնվող Պտղնավանքը՝ կառուցված 6-րդ դարավերջին և 7-րդ դարի սկզբում, Պտղնավանքի պատկերաքանդակները վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության արժեքավոր ու ինքնատիպ ստեղծագործություններից են: Գեղամա լեռների ստորոտում է գտնվող Գեղաշեն գյուղն ունի զբոսաշրջային հետաքրքրություն, տուրիզմի զարգացման ներուժ, այստեղ գործում են հյուրատներ: Գեղաշենցիների նախնիները հիմնականում ներգաղթել են 1828-1835 թթ Ալաշկերտի, Սպահանի և Խոյի գավառներից: Կաթնաղբյուր գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Բայազետի շրջանից: Այստեղ պահպանվել են խաչքարեր հիմնականում միջնադարից, ինչպես նաև19-րդ դարից մեզ հասած Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները։ Սկսած 1831 թվականից մինչև մեր օրերը հասնող վիճակագրական տվյալների համադրմամբ ընդհանուր առմամբ բնակչության հարատև աճ է նկատվել Մայակովսկի բնակավայրում, որը հայտնի նաև Շահապ անվամբ։ Տեղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքի Վերին Պտղնի գյուղը գտնվում է Երևան-Սևան մայրուղու վրա: Վերին Պտղնի է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։
2.ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Համայնքի կենտրոն Աբովյան քաղաքը գտնվումէ Հրազդան և Ազատ գետերի միջև՝ Կոտայքի ընդարձակ սարավանդում, քաղաքամայրԵրևանից` 16 կմ, իսկ մարզկենտրոն Հրազդանից 39 կմ հեռավորության վրա: Քաղաքի հյուսիսարևելյան մասում բարձրանում է Գեղամա լեռնաշղթան(Աժդահակ լ.3598 մ.), հյուսիսում Հատիսն (2528 մ.) ու Գութանասարն (2299 մ.) է, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում` Նորքի բարձրունքը: Համայնքի բնակավայրերում գերակշռում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները: Կլիման ցամաքային է, բարձրադիր մասերում՝ ձյունառատ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՄԱՐԶ
ԿՈՏԱՅՔ
ՀԱՄԱՅՆՔ
ԱԲՈՎՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԹԻՎԸ/ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ
11 (ք.Աբովյան, գ.Առինջ, գ.Արամուս, գ.Բալահովիտ, գ.Գեղաշեն, գ.Գետարգել, գ.Կամարիս, գ.Մայակովսկի, գ.Կաթնաղբյուր, գ.Պտղնի, գ.Վերին Պտղնի) բնակավայր
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ (ՄԱՐԴ)
91550
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԹԻՎԸ (ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔ/ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ)
272/6997
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԸ (ՀԱ)
17382.84
ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՎԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻՑ(Մ)
1300
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄ
ՀԱՅԵՐ, ՌՈՒՍՆԵՐ, ԱՍՈՐԻՆԵՐ, ԵԶԴԻՆԵՐ, ՔՐԴԵՐ ԵՎ ԱՅԼՆ
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿՈԴ
(374)222
ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ
www.abovyan-kotayk.am
Համայնքի կենտրոն Աբովյան քաղաքը գտնվումէ Հրազդան և Ազատ գետերի միջև՝ Կոտայքի ընդարձակ սարավանդում, քաղաքամայրԵրևանից` 16 կմ, իսկ մարզկենտրոն Հրազդանից 39 կմ հեռավորության վրա: Քաղաքի հյուսիսարևելյան մասում բարձրանում է Գեղամա լեռնաշղթան (Աժդահակլ. 3598 մ.), հյուսիսում Հատիսն (2528 մ.) ու Գութանասարն (2299 մ.) է, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում` Նորքի բարձրունքը: Համայնքի բնակավայրերում գերակշռում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները: Կլիման ցամաքային է, բարձրադիր մասերում՝ ձյունառատ:
3.ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
488
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (օC)
-10-ից -15
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (օC)
+25-ից +35
4.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից 1.1 Աբովյանին ամենամոտ բնակավայրը Բլահովիտն է 1.2 Աբովյանից ամենահեռու գտնվող գյուղը Գեղաշենն է
1.1 – 4.10 կմ
1.2 – 10.90 կմ
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը
Աբովյան
3. Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
16
3.2) մարզկենտրոնից (կմ)
34
3.3) պետական սահմանից ուղիղ գծով (կմ)
40
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
0
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
3
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
1500 (ամենաբարձրը)
5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
173.8284
6. Սահմանակից համայնքների անվանումները
Ակունք, Բյուրեղավան
7. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
abovyan.kotayq@mta.gov.am (պաշտոնական էլ. փոստի հասցե)
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
060-447-000
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
0222-2-03-65
11. Համայնքի հեռախոսային կոդը
+374 (222)
12. Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
Այո
13. Համայնքապետարանի փոստային դասիչը
2201
14. Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը (այո, ոչ)
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2023
1. Մշտական բնակչության թվաքանակը
2. Գրանցված ծնունդների քանակը
723
3. Մահացության դեպքերի քանակը
466
4. Ամուսնությունների քանակը
450
5. Ամուսնալուծությունների քանակը
105
6. Տնային տնտեսությունների թիվը
21110
7. Ընտանեկան նպաստ և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը
1369
8. Կենսաթոշակառուների քանակը
14892
9. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
3741
6.ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Գրադարանների քանակը
1
2. Արվեստի դպրոցների քանակը
3. Երաժշտական դպրոցների քանակը
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
11
5. Հանրակրթական դպրոցների քանակը
18
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը
2
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
9. Մարզամշակույթային դպրոցների քանակը
5
7.ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (հա)
182
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
272
3. Բնակելի տների(առանձնատների) ընդհանուր թիվը
6997
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1. Հողեր, ընդամենը (հա)
2. Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
12985.7
3. Բնակավայրերի ընդհանուր տարածքը (հա)
4397.14
4. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
359
5. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը
66
6. Խոզերի գլխաքանակը
31
7. Գյուղատնտեսական տեխնիկա
7.1 Տրակտորներ (քանակը)
7.2 Կոմբայններ (քանակը)
8. Գյուղացիական տնտեսությունների թիվը
9.ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
74
2. Համայնքում գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
այո
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
51
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը`
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
12
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուռավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5 Աղբատար մեքենաների քանակը (հատուկ)
6.6 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը
4
6.7 Վակումային փոշեկուլ մեքենաների քանակը
6.8 Ավտոաշտարակների քանակը
7.Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
10.ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Հաստատված բյուջե
Փաստացի
Կատարման տոկոս
Ընդամենը եկամուտներ
3 860000
3 776723.3
97.8
1. Հարկեր և տուրքեր, ընդամենը այդ թվում՝
1 131475.4
1 349629.1
119.3
1.1 հողի հարկ
35 000
20 867.1
59.6
1.2 գույքահարկ
599 660
700 700.4
116.8
1.3 անշարժ գույքի հարկ
255 000
398 682.5
156.3
1.4 տեղական տուրք
109 530
127 114.7
116.1
1.5 պետական տուրք
53000
65 834.5
124.2
2.Պաշտոնական տրանսֆերտներ, ընդամենը
1 574921.6
1 574521.0
100
2.1 դոտացիա
1 568123.6
100.0
2.2 սուբվենցիա
6 798
6 397.5
94.1
3.Այլ եկամուտներ
1 153603
852 573.6
73.9
Համայնքի վարչական բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
1. Ընդամենը ծախսեր
3 860 000
3 716875.6
96.3
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ընդամենը ֆոնդային բյուջեի եկամուտներ
1 455000
2 414033.5
165.9
1.Կապիտալ սուբվենցիա
500 000
484579.4
96.9
2.Հողի և գույքի օտարումից մուտքեր
955 000
1 929454.1
202
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
3 388 645
2 011 721.5
59.4
11.ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1. Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ
183
որից՝
1.1 Համայնքային ծառայողներ
94
2. Ապարատի պահպանման ծախսերը, ընդամենը (հազ. դրամ)
183785.9
3. Ավագանու անդամների թվաքանակը
27
Facebook
Location on Yandex Maps
YouTube