Հարգելի քաղաքացիներ.
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համատեղ նախաձեռնել է գյուղատնտեսական ապրանքների մթերման և բաշխման կենտրոնների՝ լոգիստիկ կենտրոնների ձևավորման ռազմավարության մշակում: Լոգիստիկ կենտրոնների ստեղծմամբ շահագրգիռ կազմակերպությունները, ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև սպառող քաղաքացիները կարող են լրացնել ներդրումային խորհրդի կողմից պատրաստված հարցաթերթը և word կամ pdf տարբերակով ուղարկել sarukhanyan@icarmenia.am էլ. փոստի հասցեին:
Հարցումներն ունեն անանուն բնույթ, լրացնելիս խնդրում ենք հստակ նշել ձեր գործունեության վայրը՝ մարզը և համայնքը (բնակավայրը):
Հարցաթերթը կցվում է: