Հայտնում ենք, որ, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը, հայտագրով հղում կատարելով Ասիական քաղաքապետերի ֆորումի քարտուղարությանը, տեղեկացրել է, որ Արևմտյան Ասիայի զարգացման ինստիտուտի (WADI) հետ համատեղ ս.թ. փետրվարի 21-25-ը ԻԻՀ Թեհրան և Քաշան քաղաքներում նախատեսվում են անցկացնել «Քաղաքային կառավարման լավագույն փորձը» թեմայով ձմեռային դպրոցի հնգօրյա միջազգային, կարճաժամկետ դասընթացներ՝ ուսանողների և ֆորումի անդամ քաղաքապետարանների աշխատակիցների գիտելիքներն ու կարողությունները բարձրացնելու նպատակով:
Միաժամանակ, իրանական կողմը, հայտնել է, որ դասընթացը նախատեսված է քաղաքային նախագծման ու կառավարման, ինչպես նաև առնչվող այլ ոլորտների քաղաքային փորձագետների և ուսանողների համար, որը կազմակերպվելու է անգլերեն լեզվով և դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու է վկայական:
Կից ներկայացվում է լրացուցիչ տեղեկություն դասընթացի, գրանցման կարգի և ծախսերի վերաբերյալ: