ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 263Ն ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԻ 26-ՐԴ ԳԼԽԻ 440ՐԴ ԿԵՏԻ 44-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ:
ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.10.2014թ. «ՀՀՇՆ30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 263Ն հրամանով հաստատված հավելվածի 26րդ գլխի 440րդ կետի 44րդ աղյուսակով սահմանված հակահրդեհային պահանջների կիրառման հետ, տեղեկացնում եմ հետևյալը.Սույն հրամանի վերոնշյալ 440-րդ կետի, 44-րդ աղյուսակով ամրագրված պահանջները կիրառվում են շինություններում առկա բացվածքների առկայության դեպքում, իսկ այն դեպքում երբ շինությունների պատերում բացակայում են բացվածքներ՝ խուլ լինելու դեպքերում, սույն հրամանով նախատեսված պահանջները կիրառելի չեն: Պատերի խուլ լինելու պարագայում պետք է առաջնորդվել ՀՀ քաղաքաշինության նախարարի 17.03.2014թ N 78-ն հրամանի ՀՀՇՆ21-01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ 152-րդ կետի 5-րդ ենթակետով, այն է՝ I և II հրակայունության աստիճանի շենքերի միջև այդ միջտարածությունները (բացառությամբ Գ1.1 և Գ4.1 դասի) թույլատրվում է չնորմավորել, պայմանով, որ մեկը մյուսի դիմաց տեղակայված ավելի բարձր (լայն) շենքի պատը, որը հանդիսանում է I տեսակի հակահրդեհային, և ավելի ցածր (լայն) շենքի պրոյեկցիայի սահմանից ուղղահայաց ուղղությամբ առլույս 8 մ, իսկ հորիզոնական ուղղությամբ 4 մ հեռավորության վրա չունենա բացվածքներ: