ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 1-ը Աբովյան քաղաքում իրականացվելու է «Աբովյան, ԻՄ ՊԱՐԻ ՔԱՂԱՔ» պարային ամենամյա փառատոնը: Արդեն երրորդ անգամ պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Աբովյանն իր շուրջն է համախմբում պարարվեստի սիրահարներին՝ համատեղ նշելու մասնագիտական տոնը: «Աբովյան, ԻՄ ՊԱՐԻ ՔԱՂԱՔ» պարային փառատոնի շրջանակներում կազմակերպվելու են վարպետաց դասեր, պարային ներկայացումներ, ազգային երգ ու պարի համերգներ: Փառատոնի օրակարգի մասին առավել մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում: Փառատոնի գեղարվեստական ղեկավար և կազմակերպիչ՝ Էդգար Կարապետյան: Փառատոնն իրականացվում է Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ:
|