Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը: Ավետման տոնին ընդառաջ Աբովյանի գեղարվեստի դպրոցի սաները կազմակերպել են «Ավետում» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսը տեղի է ունենալու Աբովյանի համայնքապետարանում՝ ժամը 15:00-ին: Ցուցադրվելու են դպրոց հաճախող թվով 170 սաների՝ գեղանկարչության, մանրանկարչության, խեցեգործության, քանդակագործության, համակարգչային դիզայնի, բատիկայի ավելի քան 200 աշխատանքներ: