| ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |   | 
                        
Աճուրդը կայանալու է  2021 թվականի հունիսի 16-ին ժամը 12:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հր-1, 2-րդ հարկ):Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր։Մասնակցության վճարը սահմանված է 14000 դրամ:Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ։Աճուրդի քայլի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան:Աճուրդի կանոնակարգին, ինչպես նաև հողամասերին առնչվող կոմունիկացիաների վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամության հրապարակ 1, հեռ. 060 53-64-32)։Հայտերն  ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ` մինչև  2021 թվականի հունիսի 10-ը, ժամը 17:00: |