Աբովյանի համայնքապետարանը հոգում է, որպեսզի քաղաքացիների և համայնքապետարանի համագործակցումն առավել վստահելի և արդյունավետ լինի։
Այդ իսկ պատճառով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ում գործարկվեց «Թեժ գիծ»-ը։
Հարգելի՛ քաղաքացիներ, այսուհետ աղբահանության, սանիտարական մաքրման, լուսավորման,կանաչապատման խնդիրների և առաջարկների դեպքում կարող եք զանգահարել «Թեժ գիծ»՝ 0222-3-54-34 հեռախոսահամարով։
«Թեժ գիծ»-ը ստեղծվել է քաղաքացիների դժգոհություններին, առաջարկներին արագ ընթացք տալու համար ։
«Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության» ՀՈԱԿ-ի
«Թեժ գիծ» ծառայությունը հասանելի է յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 09։00-18։00։