Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 65-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2020 թվականի փետրվարի 14-ին ժամը 15:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Հատիսի փողոցի հիմնանորոգում» և «Հանրապետության պողոտայի հիմնանորոգում»ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտեր ներկայացնելու քննարկման վերաբերյալ հարցերը: Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ մինչև 2020 թվականի փետրվարի 8-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել աշխատակազմին:
2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Հատիսի փողոցի հիմնանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտը տես՝ այստեղ։
2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Հանրապետության պողոտայի հիմնանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտը տես` այստեղ: