Հրավիրում ենք Չինաստանի մշակույթով հետաքրքրված անձանց մասնակցելու Հայաստանում առաջին անգամ իրականացվող «Չինական թռչող լապտերների փառատոն»-ին, որը կազմակերպվել է «Գաբրիելյան դիզայն ստուդիո»-ի և Աբովյանի համայնքապետարանի կողմից։
Միջոցառումն անցկացվելու է նոյեմբերի 23-ին, ժամը 15:00-21:00 Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգում։
Միջոցառման շրջանակներում լինելու են պատվավոր հյուրեր, Չինաստանի մշակույթը ներկայացնող բեմականացումներ, ժամանակակից երաժշտություն և վերջապես բոլորի կողմից սպասված թռչող լապտերների բացթողում։
Ի դեպ, լինելու է հատուկ Photo zone` Gabrelyan Design Studio-ի կողմից, որտեղ դուք կարող եք ԱՆՎՃԱՐ լուսանկարվել։
Միջոցառման տարածքում տեղադրված են լինելու տաղավարներ՝ ցուցահանդես-վաճառքի, հյուրասիրության համար։