Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեկնարկում է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը։
Թատերական փառատոնը անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերով և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ Աբովյանի դրամատիկական թատրոնում։
2019 թվականին Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին մասնկցելու են հետևյալ թատերախմբերը՝
07.10, ժ. 18։00 – Հ․ Պարոնյանի անվան թատրոն– Ա․ Պապայան «Գնա մեռի, արի սիրեմ», բեմադրությունը՝ Երվանդ Ղազանչյանի,
08.10, ժ. 18։00 – Մալյան թատրոն - Հ․ Թումանյանի «Հեքիաթներ» Բեմադրությունը՝ Հենրիկ Մալյանի,
09.10, ժ. 15։00 – Ալավերդու քաղաքային թատրոն – Ա․ Այվազյան «Դիպլիպիտո», Բեմադրությունը Հրաչյա Պապինյանի,
09.10, ժ.18։00- Պատանի հանդիսատեսի թատրոն–Վ․ Պետրոսյան «Վերջին ուսուցիչը» Բեմադրությունը՝ Դ․ Հարությունյանի,
10.10, ժ. 15։00 –Ստանիսլավսկու անվան թատրոն(Փոքր բեմ)–Պ․ Գլադիլին «Ուրիշ մարդը», Բեմադրությունը՝ Գոհար Փոքրիկյանի,
10.10, ժ. 18։00 – Ուսանողական թատրոն - Վ․ Շեքսպիր «Օթելլո» Բմադրությունը՝ Գրիգոր Խաչատրյանի,
11.10, ժ. 18։00 - Կամերային երաժշտական թատրոն – Հ․ Թումանյան «Անուշ», Բեմադրությունը՝ Դավիթ Հակոբյանի։
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։
Մուտքն ազատ է։