ԻՐԱԶԵԿՈՒՄ
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման նպատակով ներդրվել է պետական աջակցության ծրագիր:
Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով՝ խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, ավելացնել մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալները, խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող մշակաբույսերի արտադրությունը, նվազեցնել կարկտահարության և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը, նպաստել ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և նպաստել հարմարվողականության մակարդակի բարձրացմանը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։
Ծրագրի մանրամասները ներկայացված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության էջում՝ https://mineconomy.am/page/1948:
Կարկտապաշտպան համակարգի ներդրումն իրականացվում է մեկ կապալառու կազմակերպության միջոցով (ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը), որը կարող է իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել այլ ենթակապալառուների։
Կապալառու կազմակերպությունների հետ համագործակցությունից կախված տրամադրվող վարկի չափը փոփոխության ենթակա չէ:
Շահառուները կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, վարկային պայմանների մանրամասներին, ինչպես նաև կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի ցանկին կարող են ցանոթանալ կցված տեղեկատվությամբ: