Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ, հարգելի՛ տնտեսվարողներ, արտադրողներ.
Աբովյանի համայնքապետարանի նախաձեռնությամբ 2024թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2025թ. հունվարի 15-ը Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց տարածքում կազմակերպվելու է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված տոնավաճառ:
Տոնավաճառի աշխատանքային ժամերը սահմանված են ժամը 11:00-ից մինչև 23:00-ն:
Տոնավաճառին մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին համահունչ իրեր՝ խաղալիքներ, նվերներ, զարդեր, ձեռագործ աշխատանքներ, յուրահատուկ նվերների փաթեթներ.
ուտեստներ – տաք խորտիկներ, ապուրներ և փառատոնային ուտեստներ, արագ սնունդ.
խմիչքներ – տաք գինի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային կոկտեյլներ, խմիչքներ, սուրճ, թեյ և քաղցրավենիք.
մանկական ատրակցիոններ:
Տաղավարների քանակը խիստ սահմանափակ է: Մասնակիցներն ընտրվելու և բաշխվելու են ըստ ցանկալի տեսականու առկայության տոկոսային հարաբերությամբ։
Մասնակիցներից կարող են պահանջվել ներկայացվող տեսականու ճշգրիտ նկարներ և ցանկ։ Նախապատվությունը տրվելու է տեղական բարձր որակի արտադրանքին, նախկին տարիների փորձին և շուկայում հայտնի ապրանքային նշանին։
Տոնավաճառին մասնակցելու պարտադիր պայման է հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը։
Մասնակցել ցանկացողները կարող են դիմել մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ՝ լրացնելով սույն հայտարարությանը կցված հայտը:
Հայտերին առնչվող մանրամասների համար կարող եք կապ հաստատել (060) 536419 հեռախոսահամարներով։
Հայտերը ներկայացնել առձեռն առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժին կամ ուղարկել Աբովյանի համայնքապետարանի abovyan.kotayq@mta.gov.am էլեկտրոնային հասցեին: