Տիկնիկագործության միջազգային օրվան նվիրված՝ Կոտայքի մարզում անցկացվելու է «Մեկ տիկնիկ, մեկ ծես, մեկ խաղ» առաջին մարզային տիկնիկագործության և ազգային մշակույթի պահպանման փառատոնը:
Միջոցառումն ուղեկցվելու է ներկայացումներով, անիմացիոն ֆիլմերի ցուցադրությամբ, ազգագրական երգերի, պարերի, խաղերի ցուցադրությամբ և ուսուցմամբ:
«Մեկ տիկնիկ, մեկ ծես, մեկ խաղ» փառատոնը տեղի կունենա մարտի 23-ին, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնում:
Աբովյան համայնքում գործող տիկնիկագործության և թատերական խմբակները մասնակցելու նպատակով՝ մինչև մարտի 21-ը կարող են ուղարկել հայտերը ghakobyan4@gmail.com էլ. հասցեին, մանրամասների համար զանգահաել 098 88 80 25 հեռախոոսահամարով: