ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարևորելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որդեգրել է խնամքի շուրջօրյա հաստատություններից երեխաների ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն՝ նախապատվությունը տալով խնամքի ընտանեկան տիպին՝ խնամատարությանը:
Խնամատար ծնողների համար սահմանված են սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև աշխատանքային ստաժ:
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Եթե ցանկանում եք դառնալ խնամատար ծնող, խնամատար ընտանիքներ, ապա լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 044 53 64 09 հեռախոսահամարով: