Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021թ. ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ԱԲՈՎՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|  Դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզում կայացավ Աբովյան բազմաբնակավայր համայնքի ավագանու ընտրությունները: Աբովյանի բազմաբնակավայր համայնքում ընդգրկվեցին Աբովյան, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի համայնքները: Դեկտեմբերի 17-ին կայացավ Աբովյան համայնքի ավագանու անդրանիկ նիստը և 4 քաղաքական ուժերի՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՔՊ և ‹‹Հանրապետություն›› կուսակցության ավագանու ներկայացուցիչներն ընտրեցին Աբովյան համայնքի նոր ղեկավարին: Ձայների մեծամասնությամբ Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյան համայնքի ղեկավար: Ավագանու նիստն ավարտվեց քաղաքական ուժերի փոխադարձ շնորհավորանքներով և համատեղ ուժերի ու կառուցողական աշխատանքների ներդրմամբ համայնքային խնդիրները լուծելու պատրաստակամությամբ: Նիստի հեռարձակումը հղումով: |
|
|