Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Երկուշաբթի, 24 Մայիսի 2021թ.
ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ՝ ՆՎԻՐԱՎԱԾ ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

  2021 թվականի հունիսի 1-ից 10-ը  Աբովյանի շախմատի դպրոցում տեղի կունենա ամառային որակավորման մրցաշարերի շարք նվիրված` Աբովյանի շախմատի դպրոցի սան, 44-օրյա պատերազմի մասնակից  Գուրգեն Կարապետյանի վառ հիշատակին:

Գուրգեն Սամվելի Կարապետյան

Ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 7-ին: Ավարտել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը, ուսումը շարունակել է Աբովյանի պետական քոլեջում` ‹‹Հաշվապահական հաշվառում›› բաժնում։ Քոլեջում սովորելու տարիներին նաև աշխատում էր։ 2007 թվականի ապրիլից սկսել է սովորել Աբովյանի շախմատի դպրոցում, 9 տարեկանում դարձել է առաջին կարգային շախմատիստ: Մասնակցել է բազմաթիվ մարզային, հանրապետական և միջազգային մրցաշարերի և նվաճել՝

Գավաթ-2012`մինչև 14 տարեկանների հաշվարկ` 1-ին  մրցանակ:

Գավաթ-2013`մինչև 12 տարեկանների հաշվարկ` 2-րդ մրցանակ:

Գավաթ-2014`մինչև 14 տարեկանների հաշվարկ` 1-ին  մրցանակ:

Գավաթ-2015`մինչև 14 տարեկանների հաշվարկ` 1-ին մրցանակ:

2015  թվական` Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարելիցին նվիրված կայծակնային մրցաշար` 2-րդ մրցանակ:
Գավաթ-2016  մինչև 18 տարեկանների հաշվարկ` 3-րդ մրցանակ:
2016 թվականին Աբովյանի շախմատի դպրոցի հիմնադրման  10 ամյակին նվիրված մրցաշար` մինչև 16 տարեկանների հաշվարկ` 3-րդ մրցանակ:
Գավաթ-2017` նվաճել է Աբովյանի շախմատի դպրոցի հիմնադիր Կարո Իսրայելյանի գավաթը: 
Աբովյանի բաց առաջնություն-2017 միջազգային և ազգային վարկանիշների հաշվարկմամբ` մինչև 16 տարեկանների հաշվարկ` 3-րդ մրցանակ:
2017 թվական Աբովյան քաղաքի թիմային առաջնություն 1-ին մրցանակ թիմային հաշվարկում:
2017 թվականին մասնակցել է Ջերմուկ առողջարանային քաղաքում անցկացվող`   Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված միջազգային պատանեկան մրցաշարին:
2017 թվականին  ՀՀ-ում ֆրանկոֆոնիայի տոնական միջոցառումների շրջանակում անցկացվող մրցաշար  2-րդ մրցանակ:
2017 թվականին Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի նախաձեռնությամբ  մասնակցել է ՌԴ Ղրիմ քաղաքում կայացած Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված միջոցառումներին` Աբովյան համայնքի հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների լավագույն սաների կազմում:

            Գավաթ-2018` մինչև 18 տարեկանների հաշվարկ` 2-րդ մրցանակ:
2018  թվական Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում մարզական փառատոնի ծրագիր` շախմատ մարզաձև`
2-րդ մրցանակ:
2019 թվական Հայաստանի Հանրապետության մարզերի թիմային առաջնություն 3-րդ մրցանակԿոտայքի մարզի թիմի կազմում:
2019  թվական ՀՀ-ում ֆրանկոֆոնիայի տոնական միջոցառումների շրջանակում անցկացվող` Ֆիլիդորին նվիրված մրցաշար` 1-ին մրցանակ:
2019  թվականին մասնակցել է Արցախի Հանրապետությունում կայացած Համահայկական խաղերին` Աբովյան համայնքի հավաքականի կազմում:
2020 թվականի հունվարի 30-ին զորակոչվել է բանակ` ծառայության անցնելով Ջաբրայիլում: Ծառայում էր որպես դիպուկահար:
 Գուրգեն Կարապետյանը հավերժ կմնա մեր սրտերում` կիրթ, համեստ, հավասարակշռված, կազմակերպչական մեծ ջիղով օժտված, ընկերասեր և հումորով, մարդկային և բարեհամբույր, բոլորի կողմից սիրված:
Հավերժ փառք քեզ, Գուրգեն Սամվելի Կարապետյան:





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner