Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2019թ. ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՆԱՆԵԻ ԺՊԻՏ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ | Աբովյան համայնքում գործող «Նանեի ժպիտ» մանկական զարգացման կենտրոնում միջոցառում էր՝ նվիրված հացին։ Միջոցառման պատվավոր հյուրն էր համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանը, վերջինիս փոքրիկները դիմավորեցին աղ ու հացով։ Կազմակերպիչները նշեցին, որ միջոցառմանը պատրաստվել են մեկ ամիս և պատասխանատվությունը մեծ էր, քանի որ համայնքի ղեկավարին էին սպասում։ Վահագն Գևորգյանն էլ շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ այսօրինակ մանկական զարգացման կենտրոնները շատ կարևոր են համայնքի համար, քանի որ մրցակցություն է ստեղծվում համայնքի մանկապարտեզների և զարգացման կենտրոնների միջև, ինչի արդյունքում կրթության որակն է բարձրանում։ |
|
|