|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 դեկտեմբերի 2016 թվականի N 138-Ա |
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ, 30-րդ, 67-րդ և 70-րդ կետերի, հաշվի առնելով «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2016 թվականի հոկտեմբերի 07-ի N Ք-1711) և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 93 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ փոփոխելու «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը օգտագործման իրավունքով պատկանող (հիմք` 2008 թվականի հունիսի 20-ի N 2317743 վկայական, կադաստրային համար՝ 07-002-) Աբովյան քաղաքի Կարմիր Բանակայինների 6 հասցեում՝ Աբովյան համայնքի վարչական տարածքում, գտնվող հողամասից 6271.2 քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի (հատակագիծը կցվում է)։ 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|