|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2024 թվականի N 3576 |
ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Ռուզաննա Սարիբեկյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 23-ի N Ք-5287). 1. Ռուզաննա Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 թվականի հունվարի 19-ի N 19012024-07-0115 և հունիսի 25-ի N 25062024-07-0125 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 42/1 և թիվ 42/2 հասցեներում գտնվող հողամասերին՝ «Լիլիթ Հովհաննիսյան Հովիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի հուլիսի 19-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 4-րդ միկրոշրջան, 42/2։ 2. Ռուզաննա Սարիբեկյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզաննա Սարիբեկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(93.19 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|