|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հուլիսի 2020 թվականի N 40-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԶՆԻ ԽՃՈՒՂՈՒ ԹԻՎ 1/14/15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, հաշվի առնելով Կարեն Թովմասյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի մարտի 13-ի N Ք-514), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Կարեն Սաշիկի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի հունվարի 16-ի N 17012020-07-0065 վկայական) Աբովյան քաղաքի Արզնի խճուղու թիվ 1/14/13 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 40.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2020 թվականի մայիսի 11-ի N 11052020-07-0107 վկայական) Աբովյան քաղաքի Արզնի խճուղի թիվ 1/14/15 հասցեում գտնվող 22.6 քառակուսի մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ընդլայնման նպատակով հողի կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով օտարել Կարեն Թովմասյանին։ 2. Կարեն Թովմասյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 66 444 (վաթսունվեց հազար չորս հարյուր քառասունչորս) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Կարեն Թովմասյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
Կողմ -8 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.19 Կբ)
|
|
(17.05 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|