|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 նոյեմբերի 2017 թվականի N 97-Ա |
«ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի N 787-Ն հրամանի, հաշվի առնելով «Աբովյանի համայնքային գրադարան» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի զեկուցագիրը (մուտք՝ 2017 թվականի հոկտեմբերի 20-ի N Տ-202), Աբովյանի համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական միջոցների դուրս գրման հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 20-ի արձանագրությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Դուրս գրել «Աբովյանի համայնքային գրադարան» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության մաշված, արդիականությունը կորցրած և ընթերցողների կողմից պահանջարկ չունեցող 24 190 (քսանչորս հազար հարյուր իննսուն) հատ գրքերը` 837 942 (ութ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր քառասուներկու) դրամ արժողությամբ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -8 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|