|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 ապրիլի 2019 թվականի N 38-Ա |
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՏԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 610-612-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի գրությունը (մուտք՝ 2019 թվականի ապրիլի 23-ի N Պ-701), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյանի համայնքապետարանի վարչական շենքից 75.71 քառակուսի մետր մակերեսով տարածքը` վարձակալության իրավունքով տրամադրել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնին: 2. Պայմանագիրը կնքել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: 3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժինը պարտավոր է վճարել ամսական 25 150 (քսանհինգ հազար հարյուր հիսուն) դրամ` տարածքի վարձավճար: 4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի կողմից: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -8 ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(32.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|