Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 418
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 167-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2016 թվականի N 167-Ն

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, Աբովյան  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
     1. Սահմանել «Աբովյանի Զարեհ  Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ուսման վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար` համաձայն հավելված 1-ի:
    
2. «Աբովյանի գեղարվեստի դպրոց» արտադպրոցական կրթադաս­տիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ուսման վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 3 000 դրամ:
    
3. Սահմանել «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ուսման վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար` համաձայն հավելված 2-ի:
     
4. «Աբովյանի N 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 4 մանկապարտեզ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 9 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 10 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 12 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ծնողների կողմից կատարվող վճարի չափը սահմանել յուրաքանչյուր երեխայի համար` ամսական 8 000 դրամ:
    
5. Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 100%-ով ազատել`
    1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած
 զինծառայողների երեխաներին,         
    
2) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:   
    
6. Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 50%-ով ազատել`    
      1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաներին,
     2) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին,       
      3) նույն հաստատություն հաճախող միևնույն ընտանիքի երեք երեխաներին,         
      4) երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներին,    
      5) հաշմանդամ երեխաներին։
    
7. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին  ուսման և ծնողների կողմից կատարվող վճարների համար կիրառելու վճարի 50-ից 100 տոկոս զեղչ:
    
8.  Սույն որոշման 5-7-րդ  կետերով սահմանված զեղչերից չեն օգտվում ոչ աբովյանաբնակ երեխաները։
    
9. Ոչ աբովյանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում, բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող զինծառայողների) երեխաների համար ուսման և ծնողների կողմից կատարվող վճարները սահմանել կրկնակի:
    
10. «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը վարձակալության տրամադրելու համար 1 ժամվա վճարը սահմանել 30 000 դրամ:
   
11. «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը վարձակալության տրամադրելու համար 1 ժամվա վճարը սահմանել 20 000 դրամ:        
     12. «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը վարձակալության տրամադրելու համար 1 ժամվա վճարը սահմանել 20 000 դրամ:      
    13. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին  դահլիճների և նախասրահների վարձակալության տրամադրման համար կիրառելու վճարի 50-ից 100 տոկոս զեղչ:      
     14. «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը սահմանել 15 000 դրամ:        
   Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին կիրառելու գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարի 50-ից 100 տոկոս զեղչ:
     15. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի  բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման և տեխնիկական զննման վճարների չափը` համաձայն հավելվածներ  3-ի և 4-ի:      
     16. «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության վճարը սահմանել հողամասի 1 քառակուսի մետրի համար սեզոնում 10 դրամ: 
     
17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -13

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(59.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 526

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner