|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունիսի 2022 թվականի N 70-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի տարածքում ծառահատումներ իրականացնելուն՝ ծառերի կենսաբանական հատկանիշների վերաբերյալ մասնագիտական եզրակացության հիման վրա։ 2. Սահմանել, որ հատման ենթակա ծառեր են՝ ընտրված լավագույն և օժանդակող ծառերի աճին ու սաղարթի ձևավորմանը խոչընդոտող, չորացած, քամուց և ձյունից կոտրատված, հիվանդություններով և վնասատուներով վարակված, անորակ բնով և սաղարթով, գերհասունացած, բամբակատու և բնակչության համար վտանգավորություն ներկայացնող ծառերը: 3. Ծառահատումներն իրականացվում են «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցով՝ հատված (հեռացված) ծառերը փոխարինելով նոր տնկվող ծառերով։ 4. Ծառահատումների իրականացումը վերահսկվում է համայնքի ղեկավարի ստեղծած հանձնաժողովի կողմից՝ որը հաշվետու է համայնքի ղեկավարին։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -23 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԷՄԻԼ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.25 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|