Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 09-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 մարտի 2020 թվականի N 09-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 18/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂՈՒ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ, 608-613-րդ, 616-619-րդ և 653-659-րդ   հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գրությունը (մուտք՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N Տ-440), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ   է`
     1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2010 թվականի նոյեմբերի 1-ի N 2669025 վկայական) Սարալանջի փողոցի թիվ 18/8 հասցեում գտնվող 1602,0 քառակուսի մետր մակերեսով ջրմուղկոյուղու վարչական շենք-շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 8829,4 քառակուսի մետր մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը։       
     2.
Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության յուրաքանչյուր ամսվա համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է վճարել 200 000 (երկու հարյուր հազար) դրամ վարձավճար:
     3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման  հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
     4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -7

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -3

ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(35.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 1478

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner