|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մայիսի 2022 թվականի N 54-Ա |
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Աբովյանի տարածքային կենտրոնի տնօրենի դիմումը (մուտք՝ 2022 թվականի ապրիլի 26-ի N Պ-555), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2003 թվականի օգոստոսի 5-ի N 1704772 վկայական) Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակի թիվ 1 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը վարձակալության իրավունքով տրամադրել 234.52 քառակուսի մետր մակերեսով տարածք (հատակագիծը կցվում է): 2. Պայմանագիրը կնքել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: 3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձավճարի ամսական չափը սահմանել 52 000 (հիսուներկու հազար) դրամ: 4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագիր կնքելու, դրանում փոփոխություն կատարելու և լուծելու մասին որոշումներն ընդունում է Աբովյան համայնքի ղեկավարը: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ |
Կողմ -14 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԵԹՐԱԿՅԱՆ ՍԵԹՐԱԿ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(731.44 Կբ)
|
|
(35.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|