|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2024 թվականի N 3845 |
«ՖԱՄԻԼԻ ՌԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՖԱՄԻԼԻ ՌԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Էդգար Մուրադյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 09-ի N Տ-1770). 1. «ՖԱՄԻԼԻ ՌԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի հունիսի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի թիվ 1/6 հասցեում (17.75 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N 124 կցվում է): 2. «ՖԱՄԻԼԻ ՌԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել 11 667 (տասնմեկ հազար վեց հարյուր վաթսունյոթ) դրամ տեղական տուրք։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|