Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 111-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2025 թվականի N 111-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՅՈԹԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածներիԱբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 11-ի արտահերթ յոթերորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին.
2) Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին.
3) «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցություն» ծրագրին համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին.
4) «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին.
6) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Գետարգել գյուղի 7-րդ փողոցի 20/1 հասցեում գտնվող հողամասը Հովհաննես Խաչատրյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
7) Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացու անվամբ հաշվառված հողամասերը համայնքի սեփականություն ճանաչելու մասին.
8) Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծում 07-011-0361-0324 կադաստրային ծածկագրով 1,05234 հեկտար մակերեսով հողամասի մասով փոփոխություն կատարելու մասին.
9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով Սարգիս Գուրգենի Կառավարիչյանին տրամադրելու մասին.
10) «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված հողատարածքների կառուցապատման պայմանագրերում փոփոխություններ կատարելուն համաձայնություն տալու մասին.
11) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին.
12) Հողատարածքների վարձակալության պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -23

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՆ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ         
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner